Մարտա դել Անջելո

Կենդանի կոլաժ. Մարտա դել Անջելո

Վարպետության դաս

 
Երեքշաբթի, հուլիսի 25
16:00-20:00, ԹՈՒՄՈ ստուդիա
Հասցեն՝ Պուշկինի 38, Երեւան
Գրանցվել

 
1900-ի առաջին տասնամյակներին ավանգարդները զարգացրին եւ ներկայացրեցին կոլաժի տեխնիկան որպես առանձին արվեստի գործ կամ որպես նկարչությանը զուգահեռ գաղափարների նախագծման ու մշակման մոդել: Իբրեւ սկիզբ, վարպետության դասի մասնակիցները կծանոթանան կոմպիզիցայի մշակմանը. նախապես այն կլինի երկչափ ու տափակ, եւ կառաջարկի հնարավոր եռաչափ տարածական մշակում արդեն եղած պատկերների` մասնավորապես լուսանկարների եւ տպագիր նյութերի օգտագործմամբ:
Կոլաժում գոյություն չունի հեռանկարի իբրեւ տարածության ներկայացման կանոնը. խորությունը, հեռավորություններն ու ծավալներն առաջարկվում են ավելի ինտուիտիվ եղանակով` ըստ կոմպոզիցիայի աստիճականության: Դրան կարելի է հասնել պարզապես համատեղելով, համադրելով եւ հարաբերելով պատկերները բացարձակ ազատությամբ, կիրառելով ձեւեր, գույներ, իրեր եւ առարկաներ որոնք արդեն գոյություն ունեն եւ չեն ստեղծվում ex-novo, ինչպես տեղի է ունենում նկարչության, գեղանկարչության եւ քանդակի պարագայում: Պատկերների «հեղինակներ» լինելու փոխարեն դրանց սովորական օգտատերեր լինելն ազատում է կոլաժ ստեղծողներին սխեմաներից, անհատական ոճի ու ճանաչվելու խնդիրներից:
 
Վարպետության դասի հիմնական կենտրոնացումը կլինի փոխակերպումը` կոմպոզիցիան եւ ստեղծումը: Հեղինակները կարող են ընտրել իրենց նախընտրած պատկերները, ինչը կարտացոլի մասնակիցների առանձին էսթետիկական եւ մշակութային հետաքրքրությունները: Ի տարբերություն դասական կոլաժի, որտեղ պատկերները վերջնականորեն սոսնձվում ու անշարժանում են ենթանյութին, այս վարպետության դասի մասնակիցները կկառուցեն եռաչափ մակետ, որի վրա կտրված պատկերները կտեղավորվեն խորության վրա` ազատվելով թղթի կտորի երկչափ առաջակցությունից եւ իրենց կենդանացնող լույսերով ու ստվերներով ծնունդ կառնեն տարածության մեջ:
Մարտա Դել Անջելոն ծնվել է 1970 թ. Իտալիայի Պավիա քաղաքում։ Ապրում եւ աշխատում է Իտալիայի Միլան քաղաքում։
 
Դել Անջելոյի ստեղծագործություններում հաճախ կրկնվող տարրերից են մոնումենտալ չափերի կանացի մարմինները, որոնք պատկերված են մերձեցման պահերին, սպիտակ ֆոնի վրա շեշտված, հաճախ՝ անվայելուչ դիրքերում։ Մարմինը հենց մարմինն է որ կա, եւ՝ ոչինչ ավելին։ Հեղինակը կենտրոնանում է ձեւերի եւ դրանց ֆիզիկական ներկայության վրա, որ հարաժամանակյա է՝ իբրեւ գոյաբանական ստատուսի խորհրդանիշ։ Աշխատանքը մեկնարկում է թվային լուսանկարով, որը
վերամշակվում ու վերադասավորվում է համակարգչով։ Նկարչությունն ինքնին վերջին փուլն է այն գործընթացի, որը երբեմն ընդհատվում է նախքան նկարային  վիճակի հասնելը՝ նյութականանալով որպես աուդիո կամ վիդեո գործեր, եւ ցածր որակով տպագրություն սեւագրի թղթերի կամ անձեռոցիկների վրա։ Իրեղենացման այս փուլը բնութագրվում է պիքսելների մասնատմամբ եւ փոխակերպմամբ արտահայտիչ տարրերի։ Առարկաների հետ աշխատելուն զուգահեռ՝ Դել Անջելոն նաեւ սուբյեկտիվացնում է մարմինը պերֆորմանսների միջոցով։
 
Վերջին աշխատանքները եւ ցուցադրությունները՝ 2017. Կախազարդեր, COSMO, Միլան, Իտալիա։ Հայելային պատկեր, Թունի թանգարան, Շվեյցարիա;

 
2016․ Մի կամ մյուս օր…, Քաղաքային պալատ, Ֆորտունագո, Իտալիա։ Մարմին-մարմնի, «Պասաջի» պատկերասրահ, Պիզա, Իտալիա։ Փխրուն, համագործակցություն Իտալական մշակութային ինստիտուտի եւ Սան Ֆրանցիսկոյի Չինական մշակութային կենտրոնի միջեւ։ Բաբելոնյան աշտարակ, Լուկեզիի նախկին ֆաբրիկա, Պրատո, Իտալիա։ Սուլոցը՝ մի եվրո. պերֆորմանս, «Մանիֆեստա» Ժամանակակից արվեստի եւրոպական բիենալե, Ցյուրիխ, Շվեյցարիա։ Մաշկ, աշխատանոց, Բրյուսել, Բելգիա։ Ունկնդրում. Երեւակայական ներկայացում, Assab One կազմակերպություն, Միլան։

 
2015․Արվեստը՝ սենյակում. ֆիգուր, «Պասկինելի» հաստատություն, Միլան։ A4-564, Սուրբ Ռեպարատայի Արվեստի միջազգային դպրոց, Ֆլորենցիա։ Մարդկային մարմնի ձեռնարկ. Հղիի կերպի առաջին ուսումնասիրություն, Թատերական փառատոն 10-11-12/09/2015, MACRO Հռոմիակից արվեստի թանգարան, Իտալիա։
 

Կախազարդեր, 2017
Ինստալացիայի տեսքը COSMO պատկերասրահում
Տրամադրել է արվեստագետը