Հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամները փորձագիտական գնահատականներ են տալիս Հիմնադրամի ռազմավարական ծրագրի զարգացման եւ իրականացման վերաբերյալ:
Խորհրդի անդամները աջակցում են Հիմնադրամի առաքելությանը, ներդնում իրենց գաղափարները, ուսումնասիրություններն ու հմտությունները՝ առավել արդյունավետ դարձնելու Հիմնադրամի գործունեությունը:

Ruben Arevshatyan
Ռուբեն Արեւշատյան

Ռուբեն Արեւշատյանը ծնվել է Երեւանում, Հայաստան: ԱԻԿԱ-Հայաստանի նախագահն է, դասավանդում է Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 1997-2004 թթ. հանդիսացել է Հայ-Արտ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարը: 2004-2013 թթ. արվեստի պատմություն է դասավանդել Հայկական բաց համալսարանում, Երեւան: Հեղինակել է ժամանակակից արվեստի, ճարտարապետության ու տեսության բազմաթիվ հոդվածներ, որոնք գլխավորապես առնչվում են հետխորհրդային համատեքստերում ուրբան եւ մշակութային փոխակերպումների թեմաներին: www.red-thread.org էլեկտրոնային ամսագրի խմբագրակազմի անդամ է:

read more

Համադրել եւ ներգրավվել է Great Atrophy, Parallel Reality, Local Modernities, Soviet Modernism 1955-1991/Unknown History, Trespassing Modernities, A Parallel Modernity (Սան Պաուլոյի Բիենալեի շրջանակներում, 2014) եւ այլ նախագծերում: Վենետիկի 54-րդ բիենալեում Manuals: Subjects of New Universality Հայաստանի ազգային տաղավարի (2011) եւ Վենետիկի 14-րդ ճարտարապետական բիենալեում The Capital of Desires Հայաստանի ազգային տաղավարի (2014) համադրողներից է: Sweet 60s միջազգային հետազոտական նախագծի համահեղինակը եւ համադրողներից է:

Ապրում եւ աշխատում է Երեւանում:

hide more

Adelina Cüberyan von Fürstenberg
Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուստենբերգ

Շվեյցարիայի քաղաքացի և հայկական արմատներով Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուստենբերգը առաջին համադրողներից է, ով ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել Եվրոպայից դուրս աշխատող արվեստագետների հանդեպ՝ հաստատելով արվեստում բազմամշակութային հայացքի իր ձեռագիրը: Վենետիկի բիենալեի Ոսկե Առյուծ գլխավոր մրցանակի դափնեկիր է (Հայաստանի ազգային տաղավարը համադրելու համար, 2015), Swiss Grand Prix Meret Oppenheim-ի գլխավոր մրցանակակիր (2016):

read more

Հիմնել եւ ղեկավարում է Centre d’Art Contemporain-ը (Ժնեւ, Շվեցայրիա): Ղեկավարել է MagasinCentre National d’Art Contemporain-ը եւ կից Համադրողների դպրոցը (Գրենոբլ, Ֆրանսիա), որը Վենետիկի բիենալեում արժանացել է միջազգային գնահատանքի եւ մրցանակի (1993): Կազմակերպել է Dialogues for Peace մեծամասշտաբ ցուցադրությունը՝ նվիրված Միացյալ ազգերի կազմակերպության 50-ամյակին (Ժնեւ, 1995): Հիմնել է ART for the World ՀԿ-ն, որն աշխատում է ժամանակակից արվեստի, անկախ կինոյի եւ մարդու իրավունքների ոլորտներում (1996): ՄԱԿ ՓԳՀ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի պատվերով թողարկել է Stories on Human Rights կարճամետրաժ ֆիլմերը՝ նվիրված Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրի 60-ամյակին (2008): Հանդիսացել է Սալոնիկի 4-րդ բիենալեի գլխավոր համադրողը (2013): Վերջին նախագծերը ներառում են՝ FOOD (2013–2015), Ariana թանգարան (Ժնեւ, Շվեյցարիա), SESC Pinheiros (Սան Պաուլո, Բրազիլիա), MUCEM (Մարսել, Ֆրանսիա), Here Africa (2014–2016), Château de Penthes (Ժնեւ), SESC Belenzhino (Սան Պաուլո):

Ապրում եւ աշխատում է Ժնեւում:

hide more

Viktor Misiano
Վիկտոր Միզիանո

Վիկտոր Միզիանոն ծնվել է Մոսկվայում, Ռուսաստան: 1980-1990 թթ. եղել է Մոսկվայի Պուշկինի անվան Արվեստների ազգային թանգարանի համադրող: 1992-1997 թթ. ղեկավարել է Մոկսվայի Ժամանակակից արվեստի կենտրոնը (CAC): Ստամբուլի (1992), Վենետիկի (1995, 2003), Սան Պաուլոի (2002, 2004) եւ Վալենսիայի (2001) միջազգային բիենալեներում համադրել է Ռուսաստանի մասնակցությունը: Ռոտերդամում Manifesta 1-ի (1996) համադրողներից է (նաեւ հետագայում՝ 2010-2014-ին):

read more

2005-ին համադրել է առաջին Կենտրոնական Ասիայի Տաղավարը Վենետիկի բիենալեում: 2007-ին համադրել է Progressive Nostalgia: Art from the Former USSR արվեստի մեծամասշտաբ ցուցադրությունը Centro per l’arte contemporanea (Պրատո, Իտալիա), Benaki Museum (Աթենք, Հունաստան), KUMU (Տալլին, Էստոնիա), KIASMA (Հելսինկի, Ֆինլանդիա) թանգարաններում: Վերջին նախագծերից են՝ Ornamentalism: Latvian Contemporary Art, Վենետիկի 56-րդ միջազգային բիենալեին ուղեկցող (2015), Elective Affinities, Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոն (2015):

1993-ին հիմնադրել է Moscow Art Magazine ամսագիրը (Մոսկվա) եւ մինչ օրս հանդիսանում է դրա գլխավոր խմբագիրը: 2003-ին հիմնադրել է Manifesta Journal: Journal of Contemporary Curatorship ամսագիրը (Ամստերդամ) եւ 2011-ից սկսած՝ դրա խմբագիրներից է: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կատալոգներ եւ գրքեր, ներառյալ՝ «Другой и разные» (Մոսկվա, 2004), Пять лекций о кураторстве (Մոսկվա 2014): Հելսինկիի Արվեստի եւ դիզայնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:

Ապրում եւ աշխատում է Մոսկվայում եւ Չիստերնինոյում (Իտալիա):

hide more

Jack Persekian
Ջեք Փերսեքյան

Ջեք Փերսեքյանը ծնվել է Երուսաղեմում, Իսրայել: Հիմնադրել եւ ղեկավարում է Anadiel պատկերասրահը եւ Al-Ma’mal Ժամանակակից արվեստի հիմնադրամը (Երուսաղեմ): The Jerusalem Show-ի (Al-Ma’mal հիմնադրամ) հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է 2007-ից: Հանդիսացել է Շարժայի բիենալեի գեղարվեստական ղեկավարը (2009-2011) եւ գլխավոր համադրողը (2004-2007): Ղեկավարել է Qalandiya International-ը (2012–2014), հանդիսացել է Պաղեստինյան թանգարանի տնօրենը եւ գլխավոր համադրողը (2012-2015):

read more

Համադրել է հետեւյալ ցուցահանդեսները. Disorientation II, Manaret Saadiyat, Սաադիյաթ կղզի (Աբու Դաբի, ԱՄԷ, 2009); Never-Part, Bozar (Բրյուսել, Բելգիա, 2008); Ռեմ Կոլհասի գործընկերությամբ՝ Dubai Next, Vitra Design Museum (Վայլ ամ-Ռայն, Գերմանիա, 2008); Reconsidering Palestinian Art (Կուենկա, Իսպանիա, 2006); DisorientationContemporary Arab Artists from the Middle East, Haus der Kulturen der Welt (Բեռլին, Գերմանիա, 2003). Արվեստային գործունեությունը ներառում է՝ The Palestinian Cultural Event Համաշխարհային տնտեսական ֆորում, Մեռյալ ծով, Հորդանան (2004), ինչպես նաեւ the Millennium Celebrations in Bethlehem Բեթղեհեմ 2000, Իսրայել (1999–2000):
Ապրում եւ աշխատում է Երուսաղեմում:

hide more

Christina Steinbrecher-Pfandt
Կրիստինա Շտեյնբրեխեր-Պֆանդտ

Կրիստինա Շտեյնբրեխեր-Պֆանդտը ծնվել է Ղազախստանում: Ավարտել է Մաստրիխտի համալսարանի (Նիդեռլանդներ) Միջազգային բիզնես բաժինը, շարունակել է ուսումը Մանչեստրի համալսարանում (Մեծ Բրիտանիա), ստացել մագիստրոսի կոչում Ժամանակակից արվեստի բաժնում (2007):

read more

2009- 2012 թթ. հանդիսացել է Art Moscow-ի գեղարվեստական տնօրեն, Վենետիկի 53-րդ բիենալեի Unconditional Love ցուցադրության եւ Մոսկվայի 3-րդ բիենալեի (2009) համադրողական խմբերի անդամ: 2011- 2012 թթ. հանդիսացել է Moscow House of Artists-ի գեղարվեստական տնօրեն: Համադրել է Platform Moscow ցուցադրությունը, Berliner Festspiele (2012): 2010-ից համադրում եւ ղեկավարում է Sputnik արվեստի հիմնադրամը: 2011-ից ներգրավված է Մոսկվայի Ժամանակակից արվեստի կենտրոնի Innovation Prize մրցանակի կազմակերպչական աշխատանքներում: 2012-ին եւ 2013-ին Վիտա Զամանի հետ համադրել է VIENNAFAIR The New Contemporary-ն եւ 2014-ից դարձել դրա գեղարվեստական տնօրենը:

Ապրում եւ աշխատում է Վիեննայում:

hide more