Արվեստ Հայաստան հիմնադրամը անկախ հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի նպաստելու Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը: Հիմնադրամը գործում է Երեւանում, այն 2016 թվականին հիմնել են Դավիթ եւ Ռաֆայել Նազարյանները եւ Հայաստանի մշակույթով հետաքրքրվող ներդրողների խումբը:

Հիմնադրամի առաքելությունն է՝ օժանդակել Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող անհատներին եւ բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս:

Հիմնադրամն աջակցում է արվեստագետներին արվեստի նախագծերի ֆինանսական օգնությամբ, ինչպես նաեւ արվեստային եւ կրթական նոր ծրագրերով, որոնցում ներգրավված են տեղացի եւ դրսեկ արվեստագետներ, համադրողներ, տեսաբաններ:

Հիմնադրամը ձգտում է նպաստել ժամանակակից արվեստի տարածմանը Հայաստանում եւ ստեղծել կայուն հետաքրքրություն դրա հանդեպ, ինչպես նաեւ մասնակցել միջազգային մշակութային նախաձեռնությունների՝ միջազգայնորեն ներկայացնելով Հայաստանի ժամանակակից արվեստը:

Արվեստ Հայաստան հիմնադրամը. Նպատակները

Ստեղծել արվեստի արտադրության եւ ներկայացման կայուն պայմաններ,
Հետազոտել եւ ներկայացնել ժամանակակից արվեստի պատմությունն ու ներկա միտումները Հայաստանում,
Ներգրավվել Հայաստանն ակտիվ երկխոսության մեջ հարեւան երկրների եւ աշխարհի հետ,
Խորացնել Հայաստանում ժամանակակից արվեստի հանդեպ հետաքրքրությունը:

Հիմնադրամը ստեղծվել է այն հավատով եւ վստահությամբ, որ արվեստը հզոր ազդակ է սոցիալական փոփոխություններ բերելու համար եւ միջոց, որով հնարավոր է ուրվագծել Հայաստանի հեռաժամկետ զարգացումը: