«Արվեստի նախագծերի Ֆինանսական օգնություն» ծրագրի ներկայացումը Ֆոկուս արվեստի ՀԿ-ում

Դեկտեմբերի 13-ին Արվեստ Հայաստան Հիմնադրամի տնօրեն Անուշ Զեյնալյանը և համադրող Սոնա Ստեփանյանը հանդիպեցին Ֆոկուս արվեստի ՀԿ-ում գործող Մեդիալաբի ուսանողներին և շրջանավարտներին, եւ մանրամասնորեն ներկայացրեցին հիմնադրամի «Արվեստի նախագծերի Ֆինանսական օգնություն» ծրագիրը` ում համար է նախատեսված, դիմելու պայմանները, հայտի լրացման առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանեցին հյուրերի բոլոր հարցերին։