ԱՀՀ-ն դարձավ «EXTENSION.AM: Աշխարհագրական փորձառություն» ծրագրի գործընկեր

Սիրով տեղեկացնում ենք, որ Արվեստ Հայաստան Հիմնադրամը դարձավ «EXTENSION.AM: Աշխարհագրական փորձառություն» ծրագրի կրթական հատվածի գործընկերը: Ապրիլի 10-ից 22-ը «EXTENSION.AM: Աշխարհագրական փորձառություն» ցուցահանդեսը Մոսկվայի «Տրիումֆ» պատկերասրահում ներկայացրեց Հայաստանի 18 ժամանակակից արվեստագետի աշխատանքները: Ծրագրի կրթական հատվածը ներառում էր Եվա Խաչատրյանի «Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտը. հաստատություններ եւ անկախ նախաձեռնություններ» դասախոսությունը եւ հանդիպումներ ցուցահանդեսին մասնակցող արվեստագետների՝ Վահրամ Աղասյանի, Արեւիկ Արեւշատյանի եւ ԱՀՀ-ի առաջին Բաց մրցույթի հաղթողներից՝ Արման Գրիգորյանի հետ:

Ցուցահանդեսի համադրողներն էին Եվա Խաչատրյանը Երեւանից (անկախ համադրող) եւ «Տրիումֆ» պատկերասրահի համադրող Կրիստինա Ռոմանովան: Ցուցահանդեսը ներկայացրեց հետեւյալ արվեստագետների աշխատանքները. Սոնա Աբգարյան, Վահրամ Աղասյան, Արեւիկ Արեւշատյան, Դիանա Հակոբյան, Վահագն Համալբաշյան, Էդգար Ամրոյան, Կարեն Բարսեղյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Գրիգորյան, Գարին Ենգիբարյան, Դավիթ Կարեյան, Աստղիկ Մելքոնյան, Համլետ Հովսեփյան, Կարեն Օհանյան, Արթուր Սարգսյան, Մանան Թորոսյան, Գրիգոր Խաչատրյան եւ Տիգրան Խաչատրյան: