Արվեստ Հայաստան հիմնադրամը տոնում է 2 ամյակը

Երկու տարի առաջ հենց այս օրը Արվեստ Հայաստան Հիմնադրամը գրանցվեց Երեւանում որպես կազմակերպություն եւ նվիրվեց Հայաստանի արվեստագետներին եւ արվեստային համայնքին ծառայելու գործին: Այդ օրվանից սկսած՝ մենք ձգտում ենք ստեղծել տարբեր հնարավորություններ՝ շարունակաբար զարգացնելու արվեստագետների գործունեությունը եւ Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտը:

Այսօր ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր արվեստագետներին, ում հետ պատիվ ենք ունեցել աշխատելու՝ Այրին Անաստաս և Ռենե Գաբրի, Մհեր Ազատյան, ԱրտլաբԵրևան (Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան,Արթուր Պետրոսյան, Արա Պետրոսյան), Արման Գրիգորյան, Ռեբեկա Թոփակյան, Փիրուզա Խալափյան, Անդրիուս Հարությունյան, Վարդան Հարությունյան, Սաակ Պոգոսյան, Գոհար Սմոյան, Աննա Վահրամի, Միկա Վատինյան:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր նվիրյալ Խորհրդատվական խորհրդին՝ Ռուբեն Արեւշատյան, Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուստենբերգ, Վիկտոր Միզիանո, Ջեք Փերսեքյան, Կրիստինա Շտեյնբրեխեր-Պֆանդտ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն մեր հիմնադրամի զարգացման գործում՝ Կսենիա Ազարնովա (գրաֆիկական դիզայն), Արամ Բաղդասարյան (տեխնիկական համակարգում), Կսենիա Գաշո (հաղորդակցություն), Կարին Գրիգորյան (թարգմանություն, խմբագրում ), Զարուհի Գրիգորյան (թարգմանություն, խմբագրում ), Օնիկ Ենոքյան (հաշվապահություն), Լիլիթ Խանդակարյան (համակարգում), Ռուզաննա Հարությունյան (իրավաբանական ծառայություններ), Բիայնա Մահարի (գրաֆիկական դիզայն, լուսանկարչություն), Քեյթ Մոտիլյովա (լուսանկարչություն), Անահիտ Մովսիսյան (համակարգում), Սոնա Ստեփանյան (համադրում), Տարոն Սիմոնյան (իրավաբանական ծառայություններ), Լիլիթ Ոսկերչյան (համակարգում), Բորիս Յացենկո (հաղորդակցություն), Անուշ Զեյնալյան (ղեկավարում, ռազմավարության զարգացում):

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հիմնադիրներ Դավիթ եւ Ռաֆայել Նազարյաններին, որոնք նախաձեռնեցին այս գեղեցիկ գործը, որին ուղղված են բոլորիս ջանքերը:

Մեզ համար այս հատուկ օրը նաեւ ցանկանում ենք հայտարարել, որ Արվեստ Հայաստան հիմնադրամը պատիվ ունի ներկայացնելու Հայաստանը Viennacontemporary 2018-ում որպես Ֆոկուս երկիր: Ավելին իմանալու համար այցելեք http://www.viennacontemporary.at/en/focus-armenia/
Մնացեք մեզ հետ՝ միասին զարգացնելու, ձեւավորելու եւ իրագործելու ավելի շատ գաղափարներ եւ նախագծեր: