Արվեստ Հայաստան Հիմնադրամի առաջին տարեդարձը

Օգոստոսի 18-ին Արվեստ Հայաստան  հիմնադրամը դարձավ 1 տարեկան. անցյալ տարի այս օրը գրանցեցինք մեր կազմակերպությունը Հայաստանում: Արվեստի դաշտը բացահայտելու ոգեւորիչ տարի էր մեզ համար, արվեստի համայնքի, արվեստագետների հետ աշխատելու ու նրանցից սովորելու տարի: Մեր հիմնադիրների եւ մեզ կողմնորոշող Խորհրդի օգնությամբ շարունակելու ենք ստեղծել արվեստագետների, համադրողների եւ ոլորտի մասնագետների գործունեությունը զարգացնող նորանոր հնարավորություններ:

Շնորհակալությո՛ւն մեր ջերմ թիմին, համագործակիցներին, հրաշագործ հաշվապահին ու իրավաբաններին, մեր գործընկերներին ու բոլոր աջակիցներին: