Արվեստ Հայաստան Հիմնադրամ. շնորհանդես

Նորաստեղծ Արվեստ Հայաստան Հիմնադրամն անցկացրեց շնորհանդեսի երեկո, որի ընթացքում Հիմնադրամի տնօրենը և Խորհրդատվական խորհրդի անդամները ներկայացրեցին Հիմնադրամի ստեղծումը, նպատակներն ու առաջիկա քայլերը: Հիմնադրամի ծրագրերից առաջինը՝ արվեստագետների համար «Արվեստի նախագծերի ֆինանսական օգնություն» ծրագիրը, կմեկնարկի շուտով:

Բանախոսներ՝

ԱՆՈՒՇ ԶԵՅՆԱԼՅԱՆ, Արվեստ Հայաստան Հիմնադրամի տնօրեն

ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, արվեստագետ, համադրող, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ

ԱԴԵԼԻՆԱ ՋՈՒԲԵՐՅԱՆ ՖՈՆ ՖՅՈՒՐՍՏԵՆԲԵՐԳ, «Art of the World» կազմակերպության հիմնադիր տնօրեն (Ժնև, Շվեյցարիա), Վենետիկի Բիենալեի հայաստանյան տաղավարի համադրող, բիենալեի Ոսկե առյուծ գլխավոր մրցանակի դափնեկիր (2015)

ՋԵՔ ՓԵՐՍԵՔՅԱՆ, համադրող, Անադիել պատկերասրահի և Երուսաղեմի Ալ-Մամալ հիմնադրամի հիմնադիր տնօրեն

Алтернативный текст
Подпись фото