Գաղտնի հավասարումներ, Միկա Վաթինյան

Միկա Վաթինյանը կինոյի, թատրոնի, երաժշտության, դիզայնի եւ լուսանկարչության ոլորտներում տարբեր մեդիաներով աշխատող արվեստագետ է: Դերասան, ռեժիսոր եւ արվեստագետ Վաթինյանի գործունեությունն առնչվում է պատկերի բոլոր հնարավոր դրսեւորումներին՝ նպատակադրված՝ ընթերցելու պատկերի գայթակղության ետեւում թաքնված կոդերը: Նրա աշխատանքները զերծ են գաղափարաբանական մոտիվներից եւ հռչակելով անհեթեթություն՝ ընդգծում են հույզի, առեղծվածի ու պարադոքսի նշանակությունը, երբ մենք գործ ունենք իրականության տեսողական վերապատկերումների հետ: Ապրում եւ աշխատում է Երեւանում, Հայաստան:

Գաղտնի հավասարումները յուղաներկ 13 կտավների սյուիտ է՝ տարուբերվող կոնցեպտուալ, մինիմալիստական եւ աբստրակտ էքսպրեսիոնիստական նկարչության սահմաններին: Այն խորհում է դիտողի եւ արվեստի օբյեկտի միջեւ կապի մասին եւ հետազոտում արվեստի ստեղծագործության՝ աշխարհի եւ իր մասին «գաղտնի գիտելիք» բացահայտելու ներհատուկ խոստումը։ Գործը հետազոտություն է արդի աշխարհում գեղանկարչության իմաստի մասին եւ խոհ՝ արվեստագետի ու դիտողի միջեւ չասված պայմանագրի շուրջ։ Հիմնվելով միջնադարյան, մոդեռնիստական ու աբստրակտ գեղանկարչության տարբեր պատմությունների սեփական ուսումնասիրությունների վրա՝ արվեստագետը բերում է մի շարք մեջբերումներ՝ ապակառուցման ենթարկելու «ինտելեկտուալ ըմբռնման» այս չասված պայմանագիրը:

Նախագիծն իրականացվում է Արվեստ Հայաստան Հիմնադրամի «Արվեստի նախագծերի ֆինանսական օգնություն»  ծրագրի շրջանակներում:

12 սեպտեմբեր, 2017
14:00 — 16:00
Միկա Վաթինյան
Գաղտնի հավասարումներ
Ընթացիկ նախագծի ներկայացում
«Ստուդիո 20», Երեւան, Հրաչյա Քոչար 13