3-րդ Բաց մրցույթի հաղթող նախագծերի հայտարարումը կկայանա հունիսին

Արվեստ Հայաստան Հիմնադրամի աշխատակազմը անմասն չմնաց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական շարժումից եւ նույնպես մասնակցում էր շարժման գործողություններին: Այդ օրերի ընթացքում 3-րդ Բաց մրցույթի շուրջ բոլոր աշխատանքները դադարեցված էին:

Ուստի, հայցելով ձեր ըմբռնումն ու ներողամտությունը, հայտնում ենք, որ մրցույթի արդյունքների ամփոփումն ու հաղթող նախագծերի հայտարարումը կկայանա հունիսին: