Արման Գրիգորյանի եւ Նազարեթ Կարոյանի զրույցը

Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանը բացվել է Սովետական միության վերջին տարիներին: Դրա առաջին էքսպոզիցիայի համադրողը Ժամանակակից արվեստի Ինստիտուտի (ICA, Երեւան) տնօրեն եւ արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանն է:

Կապանը 70-ականների սովետական ուրբանիստական մոդեռնիզմի հետաքրքիր ու խորհրդանշական մի նմուշ է: Հայաստանի անկախությունից հետո, ինչպես եւ ողջ հետսովետական տարածքի նմանատիպ քաղաքները քաղաքը գտնվում է տրանսֆորմացիայի դժվարին ու դեպրեսիվ ժամանակաշրջանում: Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանը խորհրդանշում է հետսոցիալիստական անցումային փուլի ողջ դրամատիզմն ու գաղափարական ճգնաժամը:

Զրույցի ընթացքում պրն. Գրիգորյանն ու պրն. Կարոյանը կկիսվեն մշակութային հաստատությունների ղեկավարման, արվեստի ընկալումների ձեւավորման եւ պատմություն կառուցելու իրենց փորձով, ինչպես նաեւ կպատմեն, թե ինչպես իրենց մեջ տեղ գտան արվեստի համար:

18:00 -19:00
15 սեպտեմբեր, 2017
Արման Գրիգորյանի եւ Նազարեթ Կարոյանի զրույցը
Հանրային զրույց
Կապանի Ժամանակակից արվեստի թանգարան
Կապան, Ռոմանոս Մելիքյանի փող. 8