Միջոցներ եւ նպատակներ, Արման Գրիգորյան

Արման Գրիգորյանը Հայաստանում 1980-ականների կոնցեպտուալ եւ Փոփ-արտ արվեստային շարժումների կարեւորագույն արվեստագետներից է: Նրա աշխատանքները ներառում են զանգվածային մշակույթի տեսարաններ եւ խորհրդանիշներ, եւ հաճախ մարտահրավեր են նետում ակադեմիական արվեստի ավանդույթներին՝ միաժամանակ արտահայտելով քննադատություն եւ նոստալգիա: Արմանի ստեղծագործության կարեւոր սկզբունքներից են հանրային եւ կառավարական արվեստի համակարգերում ներխուժումն ու ապակառուցումը, որոնք նա 1990-ականներից սկսած բազմիցս իրականացրել է Հայաստանում եւ արտերկրում: Ապրում եւ աշխատում է Երեւանում, Հայաստան:

«Միջոցներ եւ նպատակներ» նախագիծն իրենից ներկայացնում է տոտալ տեղհատուկ ինստլացիա, որը փորձ է վերստին անդրադառնալու նպատակների ու միջոցների դեռեւս ակտուալ ընտրության հարցին, հատկապես, եթե չմոռանանք, որ այս տարի լրանում է Սոցիալիստական Մեծ հեղափոխության հարյուրամյակը: Արվեստագետի համոզմամբ՝ նպատակները եւ միջոցները փոխադարձ կապված են, կամ, անգամ կարելի է ասել, որ նույնականանում են, այն իմաստով, որ միջոցը նույն ինքը նպատակն է ներկայում, իսկ նպատակը միջոցն է ապագայում։ Հետեւաբար արդարացված են այն նպատակները, որոնք ուղղված են մեծացնելու մարդու իշխանությունը բնության վրա եւ վերացնելու մարդու կողմից մարդու շահագործումը:

Նախագիծն իրականացվում է Արվեստ Հայաստան Հիմնադրամի «Արվեստի նախագծերի ֆինանսական օգնություն» ծրագրի շրջանակներում:

15 սեպտեմբեր, 2017
17:00-20:00
Արման Գրիգորյան
Միջոցներ եւ նպատակներ
Ցուցահանդեսի բացում
Կապանի Ժամանակակից արվեստի թանգարան
Կապան, Ռոմանոս Մելիքյանի փող. 8