Ռիկարդո Արենա

Տեսողության տեղագրություն. Ռիկարդո Արենա
Վարպետության դաս

 

Երեքշաբթի, հուլիսի 25
12:00-20:00,
Հասցեն՝ շուտով
Գրանցվել
 
Վարպետության դասը նպատակ ունի մշակել «ոչ գծային» ստեղծարար մեթոդաբանություն` հետազոտելու, կազմակերպելու եւ ստեղծելու պատկերների եւ նշանակությունների համալիր համակարգ` տարրերի միջեւ ինտուիտիվ հարաբերության եւ խորհրդածության հիման վրա կառուցված տեսողական ճարտարապետություն ստեղծելու համար: Վարպետության դասը ներառում է տեսական բաժին, որի ընթացքում արվեստագետի աշխատանքային փորձի ներկայացմամբ կբացահայտվի ստեղծագործական պրոցես, որն էլ մեթոդաբանական ուղեցույց կծառայի մասնակիցների հետ պրակտիկ աշխատանքի համար:
 

Վերջին աշխատանքները եւ ցուցադրությունները ներառում են` 2016 Անանուն. Maxxi մրցանակ, Maxxi թանգարան, Հռոմ, Իտալիա; Արվեստի կվադրիենալե, Ցուցահանդեսների պալատ, Հռոմ, Իտալիա, 2015. Բաբելոն, Վիաֆարինի, Միլան, Իտալիա; Ինքն իր վրա նստած մարդը, Սանդրետո Ռե Ռեբաուդենգո կազմակերպություն, Թուրին, Իտալիա, 2014. Երկրի պատկերներ, MART Տրենտոյի եւ Ռովերետոյի Արդի եւ Ժամանակակից արվեստի թանգարան, Իտալիա, 2013. Կածանների այգին, OCT Ժամանակակից արվեստի տերմինալ, Շանհայ, Չինաստան; Խաղադադար, Քսաներորդ դարի թանգարան, Միլան, Իտալիա, 2011. Muerte Dual Eller, Վուսմանի թանգարան, Բուենոս Այրես, Արգենտինա, եւ «Իտալիան աշխարհում» տաղավար, Վենետիկի 54-րդ բիենալե, 2007. Աստծո աղացը դանդաղ է աղում, Քնափի թանգարան, Ամստերդամ, Նիդեռլանդներ։
 

Ցուցահանդես LuDD-ում, Անանուն, 2017
Տրամադրել է արվեստագետը