Kizzy Dinetics, ձայնային կատարում, Մարեկ Չոլոնիեւսկի (Կրակով, Լեհաստան), Լուկաշ Սալան կեւիչ (Պոզնան, Լեհաստան), 19 հունիսի, 2019


«Ձայնալաբ.Գյումրի» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից եւ իրագործվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում, ներկայացնում է Մարեկ Չոլոնիեւվսկու եւ Լուկաշ Սալանկեւիչի «Kizzy Dinetics» ձայնային կատարումը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Հանդիպումը երաժիշտների հետ տեղի կունենա հունիսի 20-ին՝ Երեւանում:

«Dizzy kinetics» եվրոպական զույգը միախառնում է ժամանակակից ձայնային արվեստի տարբեր ձեւերը, ներառյալ՝ կենդանի էլեկտրոնային երաժշտություն, փոխներգործություն, վիդեո: Նրանց համերգները հիմնված են տարբեր տարրերի հավաքակազմերի իրարամերժ հասկացությունների վրա՝ սովորական/անսովոր, կարճ/երկար, մոտիկ/հեռու, վառ/մթին, երկար/երկար/երկար, փափուկ/մութ եւ այլն:

Մարեկ Չոլոնիեւսկին եւ Լուկաշ Սալանկեւիչը փորձարարական, այլընտրանքային, արհեստավարժ մենակատարներ են եւ նվագում են էլեկտրոնային գործիքներ:  Կիսաոճային, կիսահորինված եւ մասամբ հանպատրաստից նյութը այս երաժշտական զույգի բարդ եւ կատարելագործված նախընտրությունն է:

Արվեստագետներն առաջին անգամ հանդես են գալիս Հայաստանում  Ձայնալաբ նախագծի շրջանակում: Միջոցառումը համաֆինանսավորում է Ադամ Միցկեւիչի ինստիտուտը (Լեհաստան)։

*

Kizzy Dinetics

ձայնային կատարում

Մարեկ Չոլոնիեւսկի (Կրակով, Լեհաստան), Լուկաշ Սալանկեւիչ (Պոզնան, Լեհաստան)։

19 հունիսի, 2019, ժամը՝ 19։00

Հասցեն՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Գայի 1, Գյումրի

 

Հանդիպում արվեստագետների հետ. Մարեկ Չոլոնիեւվսկի եւ Լուկաշ Սալանկեւիչ  

20 հունիսի, 2019, ժամը՝ 18։00

Հասցեն՝ Երեւան, վայրը կհայտարարվի շուտով