Նպատակներ և միջոցներ, Արման Գրիգորյան

Նպատակներ եւ միջոցներ նախագիծը, իրենից ներկայացնում է տոտոլ ինստալիացիա, որը իմ ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում կարեւոր հատկանիշներից մեկի հանրային եւ պետական արվեստային տարածքների մեջ ներխուժումներ անելու մի կարեւոր քայլ է: Դեռեւս 1990-ական թվականին Նկարիչների միության տարածքում, ապա նաեւ այլ վայրերում, օրինակ 2007թվականին Քեմպեր քաղաքում(Ֆրանսիա), ես նմանատիպ աշխատանքներ եմ արել ու երբ մտածում էի Կապան քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի մասին, ես վերհիշելով այս իմ փորձառությունը որոշեցի, որ հենց թանգարանի տարածքի վերակազմակերպմաբ նոր ստեղծագործություն կստեղծեմ, որը ինչպես իմ անձնական արվեստի համար կարեւոր էտապ կլինի, այնպես էլ ընդհանուր հայ ժամանակակից արվեստի տեղական կոնտեքստում կզարգացնի այն կարեւոր առանձնահատկությունը, ինչը ես կոչում եմ կոմունիկացիա արվեստի դաշտում: Խորհրդային կոնտեկստում առաջացած եւ մինչայժմ քարացած թանգարանային տարածքի դեկոնստրուկցիան հնարավորություն է ստեղծում ցուցահանդեսային նոր տարածություններ բացելու: Արվեստագետի ավանդական պասիվ վիճակից անցում անելու հասարակաակն ակտիվ դիրքավորման: Նպատակներ եւ միջոցներ աշխատանքը հնարավորություն է ինչոր իմաստով արդեն պատմական դարձած տարածքը խաղարկել գեղարվեստական նոր ֆորմաների մեջ, ինչպես նաեւ անցյալն ու ապագան օգտագործել հնարավորինս ուղիղ իմաստով, որպես նյութ: Այս իմաստով Նպատակներ եւ միջոցներ նախագիծը իմ համար կարեւոր նշանակություն է ստանում մասնագիտական փորձառության զարգացման տեսակետից:

Արման Գրիգորյան

 

Արման Գրիգորյանը (1960) — արվեստագետ, Հայաստանում 1980-ականների կոնցեպտուալ եւ Փոփարտ արվեստային շարժումների կարեւորագույն ներկայացուցիչ: Նրա աշխատանքները՝  ներգրավվելով զանգվածային մշակույթի տեսարաններ եւ խորհրդանշաններ, եւ միաժամանակ արտահայտելով քննադատություն եւ նոստալգիա, հաճախ վիճարկում են ակադեմիական արվեստի ավանդույթները: Գրիգորյանն ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը (1985), եւ համահիմնադրել է «3-րդ հարկ» ազատական արվեստային շարժումը (1987-1994), որը թափ հաղորդեց Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացմանն ու նոր արվեստային պրակտիկաների յուրացմանը: Ի թիվս Հայաստանում եւ արտերկրում կայացած բազմաթիվ ցուցահանդեսների՝ Գրիգորյանը մասնակցել է Վենետիկի 47-րդ եւ 55-րդ բիենալեներին իբրեւ արվեստագետ եւ համադրող: Արման Գրիգորյանը Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (AICA-Armenia) անդամ է, դասավանդում է Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ապրում եւ աշխատում է Երեւանում, Հայաստան: