Միքայել Օհաջանյան

Քանդակ և քաղաքային տարածություն. Միքայել Օհաջանյան
Վարպետության դաս

Երկուշաբթի, հուլիսի 26,
18:00-20:00,  ԹՈՒՄՈ ստուդիա
Հասցեն՝ Պուշկինի 38, Երեւան
Գրանցվել
Հանդիպման թեման է քանդակի և քաղաքային տարածության հարաբերությունը, դրա սոցիալ-հասարակական կարևորությունն ու ընկալումը: Զրույցի առաջին մասում արվեստգետը կներկայացնի  թեմային համապատասխան իրականացրած և չիրականացրած նախագծեր, որի ավարտին կպատասխանի մասնակիցների հետաքրքրող հարցերին:
Հանդիպման երկրորդ մասում, բաց զրույցի կարգով, ներկաների մասնակցությամբ կքննարկվի այսօրվա քանդակ – քաղաքային տարածություն հարաբերությունը  Հայաստանում։
Հանդիպման աշխատանքային լեզուն` հայերեն:
Միքայել Օհանջանյանի յուրաքանչյուր պլաստիկ նախագծում մենք գտնում ենք անարտահայտելին մարմնավորելու մի փորձ։ Նրա քանդակներն ընդգրկում ու ակտիվացնում են հակադրությունները՝ հստակությունն ընդդեմ աղոտ ձեւերի՝ թափանցիկ տարածության մեջ, ուր նյութը ստվերում է լույսն առանց եզրագծերի, ուր աներեւույթն ի հայտ է գալիս իրական առարկաներում, որոնք երեւակում են աներեւույթ փոփոխությունները այն իսկ պահին, երբ դրանք դառնում են ընկալելի։
Միքայել Օհանջանյանը ծնվել է 1976 թվականին, Երեւանում։ Նրա ծնողները Սյունիքից են՝ Հայաստանի հարավի լեռնային շրջանից։ Կրթությունը ստացել է Երեւանի արվեստի ակադեմիայում։ 2000 թվականին տեղափոխվել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքը՝ ուսանելու Ֆլորենցիայի արվեստի ակադեմիայում։ Մինչ օրս նա ապրում եւ աշխատում է այնտեղ։ Ստեղծագործական կարիերայի ընթացքում մասնակցել է բազմաթիվ տեղական եւ միջազգային ցուցահանդեսների։ 2017 թվականին նրա Օրագիր քանդակը առաջիկա երեք տարիների համար ցուցադրության է տարվել Յորքշիրի քանդակների պուրակ (Մեծ Բրիտանիա), իսկ 2016 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Ֆրիզի քանդակների պուրակում։
Մյուս ցուցադրություններից են՝ 2015. Հայություն, Հայաստանի ազգային տաղավար, «Ոսկե առյուծ» մրցանակ, Վենետիկի 56-րդ բիենալե։ Անրջային լանդշաֆտ, Պեկինի 6-րդ Արվեստի միջազգային բիենալե, ՀՀ պետական տաղավար, Պեկինի Արվեստի պետական թանգարան, Պեկին, Չինաստան։ Բացահայտումներ, Գեղեցիկ արհեստների եւ ստեղծագործությունների 2-րդ միջազգային բիենալե, Իտալական տաղավար, Շանզ Էլիզեի Մեծ պալատ, Փարիզ, Ֆրանսիա։ Թոռներ ‒ Պատկանելության նոր աշխարհագրություն, The DEPO, Ստամբուլ, Թուրքիա։ 2014. AtTrazioni, LuzArt պատկերասրահ. Հավասարակշռություն ‒ Պլաստիկ մշակում, InteriorDAsein, Բեռլին, Գերմանիա, 2012. Dolomiti Contemporanee DC NEXT, Fabbrica Ex Visibilia, Տաիբոն Ագորդինո, Իտալիա։ Իմ ներսուդուրսը, Spazio Blue, Բոլոնիա, Իտալիա:


Տասներկու, 2015, «Հայություն» տաղավար, Վենետիկի 54-րդ բիենալե
Տրամադրել է արվեստագետը